Ձեր բջջայինից մուտք գործեք App Store, անվճար ներբեռնեք aria | BlackCar բջջային հավելվածը և ակտիվացրեք՝ ընդամենը մեկ անգամ գրանցելով Ձեր անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Սահմանեք գաղտնաբառը և վերջ։


Համակարգն այսուհետ Ձեզ ավտոմատ կերպով ճանաչելու է մուտքագրված տվյալների հիման վրա ու գանձելու ուղևորության համար վճարը։


Ընդամենը մի քանի հպում ձեր սմարթֆոնին՝ և մեքենան արդեն պատվիրված է: Ընդ որում, այդ ամենի համար անհրաժեշտ չէ զանգ կատարել և պատվերը փոխանցել օպերատորին: Ավելին՝ անհրաժեշտ չէ նաև ժամերով բացատրել վարորդին, թե նա ուր պետք է մոտենա պատվերն իրականացնելու համար։


Համակարգը շատ պարզ է, աշխատում է հայերեն ու անգլերեն տարբերակներով։


Մեքենա պատվիրելու համար բացեք հավելվածը և քարտեզի վրա կտեսնեք Ձեզ ամենամոտ ազատ ավտոմեքենան։


Նշեք ուղևորվելու հասցեն, որից հետո համակարգը կհաշվարկի այն օպտիմալ ժամանակահատվածը, որի ընթացքում մեր մեքենաներից մեկը կարող է մոտենալ Ձեզ առավել արագ։


Երբ սեղմեք «Պատվիրել» հրահանգը, համակարգը հատուկ ծանուցում կուղարկի վարորդի բջջային հեռախոսին, որտեղ նա կարձագանքի, սեղմելով «Ընդունել պատվերը» կոճակը։


Ձեր սմարթֆոնին կուղարկվեն «Ձեր պատվերն ընդունված է»;
«Ձեր մեքենան արդեն ճանապարհին է»;
«Ձեր մեքենան տեղում է» հաղորդագրությունները, որոնք համապատասխանաբար կտեղեկացնեն պատվերի ընթացքի մասին։


Ի դեպ, կարող եք ինտերակտիվ քարտեզի վրա տեսնել, թե ինչպես է մեքենան մոտենում ձեզ, քաղաքի որ հատվածում է, որ փողոցի վրա։


Սմարթֆոնի էկրանին կտեսնեք նաև Ձեզ սպասարկող վարորդի անունը, նրա լուսանկարը, ռեյտինգը, ավտոմեքենայի մոդելը (Black Car, SUV, լյուքս դասի մեքենաներ կամ այլ) և պետգրանցման համարանիշը։ 


Պատվերի ավարտին Ձեր բջջային հեռախոսին կստանաք վճարման մասին ծանուցում։

 

 

ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄ

 

Մեզ հետ Դուք կարող եք չմտածել կանխիկի ու մանրադրամի մասին։ BlackCar -ի բոլոր ծառայությունների համար Դուք վճարում եք միայն առցանց՝ օգտագործելով Ձեր նույնականացման համարին կատարված լիցքավորումը (որը հնարավոր է իրականացնել TELCELL համակարգի բոլոր տերմինալների միջոցով) կամ անմիջապես Ձեր բանկային քարտի օգնությամբ:

 


 ԳՆԱՀԱՏՄԱՆ համակարգ

 

Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը սպասարկման որակի մասին, ահա թե ինչու յուրաքանչյուր պատվերի ավարտին համակարգը խնդրում է մեկից հինգ աստղի սանդղակով գնահատել վարորդին ու թողնել մեկնաբանություններ Ձեր ուղևորության վերաբերյալ։ Վարորդը չի կարող տեսնել, թե դուք ինչպես եք գնահատել նրան։

 

Այն վարորդներն, ովքեր 2 աստղից ցածր վարկանիշ ունեն, հեռացվում են աշխատանքից, որովհետև մեզ համար կարևոր է պահպանել սպասարկման ամենաբարձր չափանիշները։